Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկը լքած 19-ամյա զինծառայող Ազիզ Բաքոյանը, պարզվում է, զորամասը լքել է` չդիմանալով ընտանիքի կարոտին: Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում զինծառայողի հորեղբայրը նշեց, որ նա նաև առողջական խնդիր է ունեցել:
«Մեկ տարուց ավել ծառայել է ու ոչ մի անգամ չեն թողել տուն գա: Բա դա արդար ա՞...Ազիզի ձեռքը ցավացել է, ու լուրջ խնդիր կար: Տեղափոխել են հոսպիտալ՝ վիրահատության կարիք կա, բայց չեն վիրահատել: Հերն ու մերն էլ ստեղ անհանգիստ: Ինքն էլ կարոտել էր շատ: Երեխա է չի դիմացել»,-ասաց հորեղբայրը:
Հորեղբոր խոսքով՝ զորամասը ինքնակամ լքած Ազիզը գումար չի ունեցել ու ոտքով է հասել հայրենի գյուղ:
Նշենք, որ զինվորը Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչ է:
«Մեր տղու ձեռքերն ու ոտքերը ցուրտը տարել է, ահավոր վիճակում է: Զորամասից բողոք չունի, տղա է չի հասկացել»,-ընդգծեց հորեղբայրը:
Նշենք նաև, որ Ազիզ Բաքոյանը ազգությամբ եզդի է:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն մեզ հետ զրույցում նշեց, որ գործով քննություն է սկսվել, որը կտա բոլոր հարցերի պատասխանը:
Աստղիկ Ավագյան
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը