Սերժ Սարսգայնի մտքերը իրականությանը չեն համապատասխանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «բացարձակ չի հավատում» Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ին արտաքին քաղաքականության մասով թույլ է տրված եւ-եւ-ի տարբերակը կիրառել․ «Եթե ե՛ւ-ե՛ւը լիներ, ՀՀ-ն կստորագրեր Ասոցացման մասին համաձայնագիր Վիլնյուսում, ԵՄ-ն երբեք չի թաքցրել, որ համապատասխան մակարդակի հարաբերություններ չի հաստատելու այն երկրների հետ, որոնք ԵԱՏՄ անդամ են»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հակադարձելով Սերժ Սարգսյանի՝ Euronews-ին տված հարցազրույցին։ «Ես շատ ուրախ կլինեի, եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտքերը գոնե մի փոքր իրականությանը համապատասխանեին․ ԵՄ պայմանագիրը կստորագրվի, բայց կարեւոր տնտեսական դրույթները, որոնք մեզ շատ հետաքրքիր էին ԵՄ-ի հետ հարաբերություններում չեն լինելու։ Լինելով ԵԱՏՄ անդամ ու անդամակցելով ՀԱՊԿ-ին, մեր գխավոր տնտեսական գործընկերը, ինչը պարադոքսալ է ու զարմանալի, մնում է  ԵՄ-ն»,-ասաց նա։ Քաղաքագետը համաձայն է Սերժ Սարգսյանի այն մտքի հետ, որ խորհրդարանական համակարգն ավելի ժողովրդավարական է, քան կիսանախագահականը, սակայն մեկ խնդիր կա․ «Արդյոք ՀՀ հասարակությունը պատրա՞ստ է այս համակարգին, ես գտնում եմ, որ բացարձակ պատրաստ չէ, ամենակարեւոր խնդիրն այն է, որ երկիրը խորհրդարանական դառնում է այն դեպքում, երբ ունի կայացած կուսակցական համակարգ։ ՀՀ բնակչության 99,9%-ը բացարձակ չի հետաքրքրվում կուսկացությունների ծրագրով ու գաղափարախոսությամբ»,-ասաց Համբարյանը։ Քաղաքագետը օրինակ բերեց, որ քարոզարշավը դեռ չմեկնարկած արդեն իսկ սկանդալային պատմություններ են հայտնվում պատգամավորի թեկնածուների միջեւ․ «Նորաթուխ օլիգարխիկներ՝ ֆեոդալիկներ, տարածաշրջանները բաժանում են իրար մեջ, Արարատից մեկը քիթը չպետք է մտցնի Մասիս, Մասիսից մյուսը քիթը չպետք է մտցնի Վեդի, ո՞վ է նման բան թույլ տվել, եւ էս համակարգով դառնալո՞ւ ենք պառլամենտական երկիր։ Ինչը Եվրոպայում կիրառելի է, բացարձակ չի կիրառվում ՀՀ-ում»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պատասխանին այն հարցին, թե ինչու ինքը ցուցակում չկա, արդյոք դրանով իշխանությունը զիջո՞ւմ է ընդդիմությանը, ինչին Սարգսյանն ասել էր, որ երիտասարդների համար է հնարավորություն ստեղծում, քաղաքագետն ասաց․ «Ինչ վերաբերում է երիտասարդներին իշխանությունը զիջելուն, ուրախ եմ, որ փոփոխություն կա, սակայն տեսնելով ցուցակները շատ քիչ եմ հպարտություն ապրել, քանի որ շատերը չունեն այն խարիզման, որը պետք է քաղաքական գործչին, նրանց մեծ մասը տարրական կարիերիստներ են, որոնք ծխախոտ ու լուցկի են հասցնում իրենց վերադասներին»։ Խոսելով ՀՀԿ ցուցակի երկրորդ տասնյակի մասին, քաղաքագետն այն «խայտառակություն» որակեց․ «Ինձ համար տարօրինակ է Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին ու հասարակության համար այլ ատելի դեմքերին տեսնելն այդ ցուցակում։ Բոլորս ծիծաղում ենք Ադրբեջանի վրա, որ նախագահն իր կնոջը տեղակալ է նշանակել, մեզ մոտ գրեթե նույն համակարգն է,  մեր պաշտոնյաները գերադասում են իրենց պաշտոնները փոխանցել իրենց անպատկառ ու տգետ որդիներին ու դուստրերին, որոնք չեն հասկանում ինչ է կառավարելը։  Միայն  մի բանով է լավ, որ Սերժ Սարգսյանն իր կնոջը դեռ դեյուրե պաշտոն չի տվել»,-եզրափակեց նա։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am