Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ ի օգուտ Հայաստանի. Կիսելյովի պարզաբանումը

Երևանում լրագրողների հետ հանդիպմանը ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ անդրադառնալով Հայաստանում հետապրիլյան բողոքի ալիքին, որն ուղղված էր ռուս-ադրբեջանական զենքի գործարքների դեմ, ասաց, թե  հակառուսաական տրամադրություններ Երևանում հաճախ են բարձրանում: «Հակառուսական տրամադրություններ ի հայտ եկան այն ողբերգական դեպքից հետո, երբ ռուսական ռազմաբազայի զինվորականը սպանեց հայ ընտանիքին։ Նման դեպքերում պետք է հարաբերություններն այնպիսի խորություն, պաշար ունենան, որպեսզի այդ ամենը չվերածվի հակառուսական տրամադրությունների, այլապես հարաբերությունների խորությունը փոքր է, զգացումները՝ մակերեսային, այսինքն՝ ցուցադրվում են մակերեսային զգացմունքներ։ Յուրաքանչյուր առիթ ցանկության դեպքում կարելի է օգտագործել հակառուսական տրամադրություններ բորբոքելու նպատակով»,- ասաց Կիսելյովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը զենքի վաճառքով շատ հարցերում Ադրբեջանին կառավարում է, Ադրբեջանը շուկայում զենք է գնում ծանր արժույթով եւ կարող է այն գնել նաեւ Իսրայելից, Թուրքիայից: «Ռուսաստանն աշխարհում զենքի երկրորդ արտահանողն է: Ադրբեջանը, ինչպես շատ այլ երկրները, այդ զենքը գնում է: Այստեղ քաղաքական ոչ մի բաղադրիչ չկա»,- նշեց Կիսելյովը: Նրա բնորոշմամբ՝ Հայաստանը ստանում է զենք Ռուսաստանից, բայց ոչ միշտ՝ «կոշտ» գներով, ինչ Ադրբեջանը, այսինքն՝ կոշտ գումարներ Ռուսաստանը ստանում է Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմաարդյունաբերությունը և զինամթերք է ուղարկում Հայաստան: Ինչպես ասաց՝ Հարաբերությունների բացակայությունն այդ կառավարման բացակայությունն է. «Եթե մենք պահպանում ենք շփումը, ուրեմն կարող ենք ազդել, եթե ոչ, ապա ազդել չենք կարող, բայց զենքն ամեն դեպքում կլինի, քանի որ Ադրբեջանը վճարում է միլիարդավոր դոլարներ այդ զենքի դիմաց։ Այսինքն՝ շփումն ավելի լավ է, քան դրա բացակայությունը, իսկ այս դեպքում Ռուսաստան-Ադրբեջան շփումներն ի օգուտ Հայաստանի են, քանի որ ապրիլյան պատերազմի ընթացքում այդ շփումը, փոխհարաբերվելու հնարավորությունն իր դերակատարությունն ունեցավ պատերազմի դադարեցման հարցում»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am