Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 21-ամյա մերկապարուհին մահացել է

Այսօր՝ մարտի 6-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Վանաձոր քաղաքի բնակչուհի՝ 21-ամյա Թամարա Մելքոնյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 25-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Նախ տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Թ. Մելքոնյանը որպես մերկապարուհի աշխատում էր Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Պանտերա» գիշերային ակումբում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում փետրվարի 25-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 02։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած ВАЗ 21 010 մակնիշի 6093 GX համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով վարորդ Դ․ Դավթյանն ու նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 21-ամյա Թամարա Մելքոնյանը, 50-ամյա Արթուր Սարգսյանը, 27-ամյա Գայանե Մկրտումյանը և 35-ամյա Արտեմ Ղուլինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am