«Հուսանք՝ պարտություն կկրեն փողի կուսակցությունները». Մյասնիկ Մալխասյան
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավն այսօր մեկնարկել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից, որտեղ դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուն Մյասնիկ Մալխասյանն է: Ինչպես Մալխասյանն է ասել՝ իրենք գործելու են արժանապատվությամբ և լավագույնս են կատարելո իրենց աշխատանքը: «Այդ կարգախոսը, որ դաշինքը որդեգրել է՝ «Խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն», այդ նշանաբանով է գնում, դրա գինը ոչ ոք այդքան լավ չգիտի, որքան ազատամարտիկը, ով իր կյանքի գնով է նվաճել հաղթանակը»,-ասել է նա՝ նշելով, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ մրցակցության մեջ է դրվել փողը: Նա հույս է հայտնել, որ հաղաթակը կլինի արդար. «Հուսանք, որ մարդիկ կգերադասեն խաղաղությունը, և պարտություն կկրեն փողի կուսակցությունները»:
