5 ուժ ունի խորհրդարան անցնելու պոտենցիալ. Gallup
Այսօր Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեց վերջին հետազոտությունը` «Քաղաքական կուսակցություններ և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:«Պետք է նշեմ, որ հարցումն անցկացվել է համամասնական ընտրակարգի վերաբերյալ և դրանում հաշվի առնված չէ, այսպես ասած, ռեյտինգային ընտրակարգը», - ասաց Արամ Նավասարդյանը՝ նշելով, որ նոյեմբերին կատարված հետազոտությունների ժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցանիշները գրեթե հավասար էին, մարզերում ԲՀԿ-ն ուներ բարձր ցուցանիշ, իսկ Երևանում` ՀՀԿ-ն: Ինչպես տեղեկացրեց մեկնարկային փուլում հարցումների տվյալներով, խորհրդարան անցնելու պոտենցիալ ունեն 5 ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, ՀՅԴ-ն և Ազատ դեմոկրատները:
