Եթե Հրանտ Թոխատյանի նման «շպիոններ» մի քիչ շատ լինեին այստեղ, «Հաց բերողն» արդեն ազատության մեջ կլիներ

8 օր շարունակ Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդների պահանջը ոչ թե նստացույցի միջոցով անազատության մեջ գտնվող Արթուր Սարգսյանին ազատ արձակելն է, այլ ինչպես հավաքել, համախմբել մարդկանց, ովքեր մտահոգ են, ովքեր ցանկանում են պայքարել։ «Մենք պայքարի ճանապարհ ենք ցույց տալիս, եթե չեն ընդունում, դա այլ հարց է։ Ուզում է 30 հոգով տարիներ շարունակ մնանք այստեղ, չենք կարող խնդիրը լուծել։ 30 հոգին դեռ հանրային ճնշում չէ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակից Շահեն Հարությունյանը։ Նա ասաց, թե իրենց շարունակում է աջակցություն ցուցաբերել դերասան Հրանտ Թոխատյանը, եկել են Անահիտ Բախշյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Պարույր Հայրիկյանը, Եղիշե Պետրոսյանը, Ռուբեն Հախվերդյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ներկայացուցիչներ, երեկ իրենց են այցելել Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը։ «Հրանտ Թոխատյանը բացառիկ ազդեցություն է ունենում մեր պայքարում։ Մարդիկ ասում են, թե նա Հանրապետականի մանդատով է Երևանի ավագանի ընտրվել, կամ ներդրված է Հանրապետականի կողմից որպես շպիոն, ուզում եմ կոչով դիմել այդ մարդկանց. Ժողովուրդ ջան, եթե Հրանտ Թոխատյանի նման «շպիոններ» մի քիչ շատ լինեին այստեղ, Արթուր Սարգսյանն արդեն հացադուլից դուրս եկած կլիներ ու ազատության մեջ կլիներ», - ասաց Շահեն Հարությունյանը։ Նա նշեց, որ դերասանը նստացույցի մասնակիցներին աջակցում է թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես։ «Ամեն գիշեր մեզ հետ է՝ երեկ էլ կնոջ ու մանկահասակ երեխայի հետ էր այստեղ, դա բարոյական աջակցություն է արդեն։ Դա մեզ դուխ է տալիս։ Այդ մարդն ամեն հնարավոր տարբերակով մեզ աջակցում է», - ասաց Շահեն Հարությունյանը։ Ակտիվիստն ասաց, որ որոշակի ֆինանսական աջակցություն ստանում են քաղաքացիներից։ Գիշերվա ընթացքում շուրջ 30 հոգի լուսացնում է Ազատության հրապարակում։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am