Կտրուկ շարժումներն արգելված են. ո՞րն է Մոսկվայի պատասխանը

Երևան-Մոսկվա հարաբերությունները վերջին շրջանում քննության ենթարկվեցին, «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետների համոզմամբ, մինչ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգվում է, կողմերից ոչ մեկը չի կարող կտրուկ շարժում կատարել, քանի որ, առաջին հերթին, դրա համար չի ստանա Ռուսաստանի համաձայնությունը: Հայաստանի առնչությամբ, փորձագիտական կենտրոնի վերլուծաբաներն արձանագրում են՝ «Մոսկվայից կախում ունեցող Ռուսաստանի դաշնակից երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին շրջանում քննության ենթարկվեցին»: «Չնայած Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը և երկրի տարածքում ռուսական հինգ հազարանոց ուժեղ զորախմբի առկայությանը, Մոսկվան շատ աննշմարելի աջակցություն է ցուցաբերում Երևանին՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում: Երկու հարևաններին [Հայաստանին և Ադրբեջանին] բաժանող առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղն է՝ ռազմավարական, լեռնային ու անտառապատ մի շրջան, որը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանի մասն էր կազմում: Այնտեղ, սակայն, բնակչության մեծ մասը հայեր էին, իսկ 1994 թվականի պատերազմի արդյունքում Ղարաբաղն անջատվեց Ադրբեջանից»,- գրում է «Ստրատֆոր»-ը: Հակամարտության հետևանքով երկու երկրների միջև մինչև հիմա սահմանային փոխհրաձգություններ են տեղի ունենում, նաև նշում են փորձագետները, ընդգծելով, որ անցյալ տարվա ապրիլին սրված «թշնամության ժամանակ» Ռուսաստանը չեզոք դիրքորոշում որդեգրեց, հիասթափեցնելով Հայաստանին՝ անվտանգությունը չապահովելու և քաղաքական աջակցություն չցուցաբերելու պատճառով: Ամեն դեպքում, ըստ վերլուծական կենտրոնի փորձագետների, քանի որ Հայաստանն այընտրանքային գործընկերներ չունի, Երևանին ուրիշ ընտրություն չի մնում, քան Ռուսաստանի ռազմավարական գործընկերության պահպանումը: Եվ դա՝ վերջին շրջանում Մոսկվայի և Բաքվի միջև ռազմական համագործակցության աճի պայմաններում: «Ստրատֆոր»-ը նշում է նաև, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Ռուսաստանն ուժեղացրել է «գլխավոր դատավորի իր դիրքը», բխեցնելով՝ այդ դիրքով Մոսկվան ի զորու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործելու միջոցով երկու երկրներում իրացնել իր ռազմավարական շահերը: «Ստրատֆոր»-ն, այնուհետև, շարունակում է․ Ադրբեջանը շատ շահագրգիռ է ԼՂ-ում ստատուս քվոն փոխելու հարցում և այդ նպատակով ձգտում է սերտորեն աշխատել Ռուսաստանի հետ, ցանկանալով կարգավորման վերսկսված բանակցությունների արդյունքում վերադարձնել տարածքները: Այս ձգտումը Ռուսաստանը կարող է խաղարկել իր օգտին՝ մեծացնելու համար Ադրբեջանի վրա ունեցած իր ազդեցությունը: Հայաստանն էլ ինքնուրույնաբար չի կարող «մեծ քայլեր» ձեռնարկել, հատկապես, որ իր սպառազինությունների ամենառազմավարական համակարգերը վերահսկվում են Ռուսաստանի կողմից: «Մինչ հակամարտությունը ձգձգվում է, կողմերից ոչ մեկը չի կարող կտրուկ շարժում կատարել, քանի որ, առաջին հերթին, դրա համար չի ստանա Ռուսաստանի համաձայնությունը»,- նշված է «Ստրատֆոր»-ի`հրապարակած վերլուծությունում: Կենտրոնի վերլուծաբանները համարում են, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրումը, նաև Եվրոպայում քաղաքական իրադրության փոփոխություններն ակտիվություն են առաջացրել եվրոպական աշխարհամասի սահմանագոտու երկրներում, որոնցից յուրաքանչյուրը միջազգային հարաբերություններում փորձում է վերանայել իր արտաքին քաղաքականությունը՝ աշխարհաքաղաքական հրամայականերին և սեփական ազգային ռազմավարությանը համապատասխան: Այսպիսով, փորձագետները եզրակացնում են՝ եվրոպական սահմանագոտու խնդիրները հազարամյակի ընթացքում չեն փոխվել ու չեն փոխվում, քանի որ այդ երկրներում «սեփական ճակատագիրն իրենցից չի կախված, այլ պայմանավորված է դրսի ուժերի, շրջապատող մեծ երկրների ազդեցությամբ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am