«Ռուսաստան մեկնող դժբախտներ, մանավանդ ձեր երեխաներին այդ երկիր տանող մանկապիղծներ…»

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստան մեկնող դժբախտներ, մանաւանդ ձեր երեխաներին այդ երկիր տանող մանկապիղծներ, գիտե՞ք, որ այդ երկիրն աշխարհում առաջին տեղերից մէկն է գրաւում ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ձեզ յայտնի «ՍՊԻԴ» կամ «ՎԻՉ» անունով հիւանդութեան կրողների քանակով, որ իւրաքանչիւր 40-րդ տղամարդը հիւանդ է եւ տարեկան մօտ 20 000 մարդ է դրանից մահանում, գիտե՞ք որ դուք ձեր զաւակներին (հարբեցողութեամբ, թմրամոլութեամբ, սպանութիւններով աշխարհում առաջին տեղը գրաւող երկիր տեղափոխուելով) անդառնալի կորստեան եք դատապարտում ձեր թուլամորթութեան պատճառով ու «որտեղ հաց այնտեղ կաց» ստոր նիւթապաշտական մտածողութեամբ։ Որեւէ մարդ ծնող դառնալու պահից իր զաւակների ճակատագիրն է համարում իր հիմնական խնդիրը։ Դուք որ կեղտախեղդ Ռուսաստան եք տանում ձեր երեխաներին ձեր կարծիքով նրանց «փրկելով» Հայաստանում առկայ դժուարիութիւններից ու իրապէս առկայ վտանգներից, չե՞ք մտածում որ կրկնակի յանցագործութիւն եք կատարում՝ եւ ձեր զաւակների հանդէպ եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդէպ, որովհետեւ ձեր հեռացումով (սա արդէն բոլոր թռնողներին է վերաբերում) դուք ձեր մասով թուլացնում եք Հայաստանը եւ մասնակիցն եք դառնում «Հայաստանն առանց հայերի» ծրագրի իրականացմանը կամ աջակցում եք «Ցեղասպանութիւնն աւարտին հասցնելու» մեր թշնամիների ծրագրին։ Եթէ ես՝ ժամանակին բռնի արտաքսուածս եւ փառահեղ հեռանկարներ ստացած անձս Արեւմուտքից ետ վերադարձած չլինէի, ի տարբերութիւն կամաւորապէս գաղթական դարձած ձեր սիրելի «հերոսների», չէի համարձակուի ասել այս խօսքերը։ Դուք ամենավատ բանն եք անում Հայաստանի եւ հայութեան հանդէպ, որ կարող էր անել հայ մարդը ու երբեք չհաւատաք, թէ դրանով պիտի լաւ արդիւնքների հասնեք։ 100-ից մէկը կը յաջողի (բայց մէկ է՝ ընդամենը ծագումով հայ պիտի լինի), իսկ մնացեալդ առնչուելու եք նոր որակի դժբախտութիւնների, որոնցից խուսափելու ճանապարհը մէկն է ՊԱՏՈՒԵԼ ԾՆՈՂՆԵՐԻՆ եւ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ։ Անգիր արեք այս երգի բառերը։ Դա ես չեմ գրել, այլ հրեշտակներն են թելադրել.

«Ադամի ճակատագրով սփռուած ենք աշխարհում, Բայց եւ Նոյն է մեր նախահայրը, եւ Մասիսը՝ վերջին կայան, Բայց եւ Նոյն է մեր նախահայրը, ԱՐԱՐԱՏԸ վերջին կայան։ Դու ես Տէր մեր յոյս ապաւէնը, մեր երկիրը հաւարժ կայան։ Դու ես Տէր մեր յոյս ապաւէնը, մենք՝ զինուոր, երկիրը՝ կայան, Հայաստանը հաւերժ կայան․․․» 4 մարտի 2017թ. (ծոմի 6-րդ օր)»:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am