Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է

Հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց և նորից ՔԿՀ տեղափոխվելուց հետո Վահան Շիրխանյանին տարել են ամբողջ քրեակատարողական հիմնարկում ամենավատ խուցը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնել է հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Մասնավորապես, պաշտպանը նշել է, որ խուցը նեղ, փոքրիկ խուց է և շատ խոնավ՝ պատերի ներքևի հատվածը խոնավությունից բորբոսնել է: Այդ նեղ խցում կալանավորները չորսն են եղել, սակայն այն բանից հետո, երբ Վ.Շիրխանյանը դժգոհել է խցի պայմաններից ու վիճակից, մոտ մեկ ժամվա մեջ ևս մեկ կալանավոր են բերել խուց: Հայկ Ալումյանը համոզմունք է հայտնել, որ այս եղանակով ուզում են պատժել, վրեժխնդիր լինել Վահան Շիրխանյանից այն բանի համար, որ նա ՄԻԵԴ է դիմել և ցանկանում են այդպիսով էլ ավելի վնաս պատճառել Վահան Շիրխանյանին ու նրա առողջությանը: «Մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ այս ամենի նպատակը մեկն է՝ հոգեպես ու ֆիզիկապես կոտրել Վահան Շիրխանյանին »,- հավելել է պաշտպանը: Փաստաբանն անդրադարձել է նաև քաղաքացիական հիվանդանոցում իր պաշտպանյալին ցուցաբերված բուժօգնությանը՝ այն, իր բնորոշմամբ, այնքան անձեռնհաս է եղել, որ անգամ ամենաժամանակակից սարքավորումների օգնությամբ հետազոտություններ անցկացնող բժիշկը չի նկատել, որ Վ.Շիրխանյանը նախկինում ինֆարկտ է տարել, երակի վրա ֆիլտր կա և որ նա առիթմիա ունի այն դեպքում, որ շտապօգնության բժիշկները իրենց տրամադրության տակ եղած սարքավորումներով այդ ամենը նկատում են: Այդ ամենի մասին համապատասխան փաստաթղթում բժիշկը գրել է Վահան Շիրխանյանի խոսքերից: «Հիվանդանոցում գտնվելու յոթ օրվա ընթացքում ահա այս որակի բուժզննում է անցել Վահան Շիրխանյանը»,- ասել է Հ.Ալումյանը: Փաստաբանը նշել է, որ մոտակա առաջին աշխատանքային օրն իսկ, այսինքն՝ վաղը, իրենք դիմելու են Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբին, որպեսզի հրատապ միջոցներ ձեռնարկվեն՝ խցի այդ մեծ խոնավությունն էլ ավելի է սրելու հոդերի, ի հայտ եկած երիկամային հիվանդությունները: «Ես կուզեի, որ մի օր այդ վիճակում իրենք հայտնվեն, որ հասկանան, թե դա ինչ է նշանակում»,- ասել է Հայկ Ալումյանը:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am