Վերջապես ավարտվեց «առևտուրը», և գտնվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության նորօրյա բանաձևը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջապես ավարտվեց «առևտուրը», և գտնվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության նորօրյա բանաձևը։ Բազում տարբերակների քննարկումներից հետո, երբ կողմերն արևելյան շուկային բնորոշ երկար «բազառների» մեջ էին և ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս առևտրի առարկա հանդիսացող գերատեսչությունների մասով, երկար սպասված համաձայնությունը կայացավ։ Ճիշտ է՝ ՀՀԿ ղեկավարությունը չի շտապում հայտարարել, թե ինչի շուրջ է կայացվել համաձայնությունը, բայց Հայաստանը փոքր երկիր է, և մարդկանց որոշակի շրջանակի ամեն ինչ արդեն հայտնի է։ Ի դեպ, պետք չէ մեղադրել լրագրողներին մեծ թվով և երբեմն անհավանական տարբերակներ շրջանառելու համար, իրականում քննարկումներն են այդպիսին եղել։ Այսպիսով, ՀՅԴ-ին կհասնեն, ինչպես և նախկինում նշվել է, էկոնոմիկայի (Արծվիկ Մինասյան), արտակարգ իրավիճակներից տարանջատված տարածքային կառավարման և կրթության և գիտության նախարարությունները։ Վերջինը, այսպես ասած, վերջին շնչում, քանզի դեռ 2 օր առաջ այդ տարբերակը հավանական չէր համարվում, իսկ Արմեն Աշոտյանն իր նոր կաբինետն էր կահավորում և սելֆիներ տեղադրում ֆեյսբուքյան էջում։ Մարզպետների պաշտոնների հարցում ևս համաձայնությունը կայացվել է տառացիորեն վերջին օրը․ ՀՅԴ-ն որոշել է հրաժարվել Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Արագածոտնում մարզպետ է առաջարկել նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին։ Ընդհանրապես, ՀՅԴ-ն հին ընկերներին նույն պաշտոններին նշանակելու հարցում ռեկորդսմեն է՝ Լևոն Մկրտչյանի, Դավիթ Լոքյանի նշանակումները դրա վառ օրինակն են։ Բայց կան նաև բոլորովին նոր նշանակումներ։ Օրինակ, ՀՅԴ-ին կհասնի նաև որևէ մարզի չզիջող մի ամբողջ համայնք՝ Երևանի Արաբկիր համայնքը․ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի ՀՅԴ ներկայացուցիչը։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am