Սիրում էր հարվածել ավտոմեքենայի «կապոտին» ու երգել՝ «Նժդեհի երգը». Վազգեն Սարգսյանի հոգեբանական վերլուծությունը

Քաղաքական գործիչներից յուրաքանչյուրն ունի ելույթների և հարցազրույցների ժամանակ օգտագործվող սեփական ժեստիկուլացիան՝ դեմքի միմիկաները, աչքերի և ձեռքերի շարժումները, նստած կամ կանգնած դիրքը, ձայնի տոնայնությունը և այլն։ Ճիշտ է՝ այդ ամենի վրա աշխատում են սեփական PR մասնագետներն ու ոճաբանները, բայց ապացուցված բան է՝ մարդ իր բնավորություններից ավելի դժվար է հրաժարվում, քան սովորություններից, և տարբերվում է արդեն բնավորություն դարձած շարժուձևով։ Վազգեն Սարգսյանն էլ իր տեսակով է տարբերվում, և ասեմ, որ նրա տեսակը շատ հետաքրքիր է։ Նրան իմացողնորի/ճանաչողների 80%-ին թվո՛ւմ է, թե գիտի Նրա բնավորությունը։ Քաղաքական դաշտում, որպես «կռված» հերոս Վազգենը բաց էր ժողովրդի առաջ և անկեղծ։ Նրան այս ոլորտում մարդիկ փոքր-ինչ սկսեցին ճանաչել, հասկանալ։ Իսկ մարտի դաշտում կռված ու հաղթանակած Սպարապետ՝ լի էր ռազմական ու անձնական գաղտնիքներով։ Ավելի մռայլ էր, անդրդվելի, և որ ամենակարևորն է՝ զգացմունքներով չառաջնորդվող, այսպես էին հիշատակում իր ընկերները:։ Հենց ռազմական ոլորտում երկարամյա իր գործունեությունը նպաստեց մի շարք սովորությունների կամ բնավորությունների ձեռքբերմանը։ Գուցե ռազմական գործիչն իր տեղում պետք է մնա, քաղաքական գործիչն իր, սակայն Վազգեն Սարգսյանի՝ մարտի տարիներից եկած երգելու սովորությունը մտավ «քաղաքականություն»։ «Ելույթների ընթացքում կամ ավարտին, մտերիմների շրջապատում շատ էր սիրում հարվածել ամբիոնին/սեղանին կամ ավտոմեքենայի«կապոտին»  ու երգել՝ հիմնականում «Նժդեհի երգը»»,-մեզ հետ զրույցում ասաց Սպարապետի ընկերներից Արթուրը։ Ինչը հայրենասիրության, ժողովրդի հանդեպ ազատ դրսևորման ու անմիջականության նշան էր: vazgen Վազգեն Սարգսյանը ամբիոնի մոտ միշտ ձեռքերը պարզած բռնվում էր, ինչը նշանակում է, որ սիրում էր իր լսարանին ենթարկեցնել իրեն։ Ելույթների, հարցազրույցների և, առհասարակ, մտերմիկ զրույցների ժամանակ Նա միշտ արագ էր խոսում, այսինքն չուներ խաբելու, հորինելու սովորություն, խոսում էր պարզ, անկեղծ ու հստակ, երբեմն երկար դադարներով, ինչն Ադոլֆ Հիտլերին է հիշեցնում, քանի որ Հիտլերը ևս որոշակի դադարներով էր խոսում իր խոսքն ավելի ցայտուն դարձնելու, լսարանի ուշադրությունը սրելու համար։ Իր ելույթների ժամանակ Վազգեն Սարգսյանը ևս երկու սովորություն ուներ՝ արագ քրտնում էր և բարձրախոսն անընդհատ ուղղում էր.սա հուզմունքի նշան է, թաշկինակը միշտ ճակատին էր՝ քրտինքը սրբելու համար։ Որքան էլ իր խոսքը նախօրոք պլանավորած կամ հանպատրաստից լիներ, միևնույնն է՝ հուզմունքը կար։ vazgen vazgen vazgen Հայացքը։ Իր խոսքի ընթացքում Սարգսյանն անընդհատ շարժում էր աչքերը, ինչը խոսքը ճիշտ մշակելու, ամբողջական պատասխան տալու նշան էր, քանի որ Նա նաև գրող էր, արվեստագետ, չափազանց խելացի մարդ, իսկ բառերն այդ խելացիության պատճառով կարող էին թռչել իր բերանից, ինչն ինքը չէր կարող թույլ տալ, քանի որ նա քաղաքական գործիչ էր, ժողովրդի առաջնորդ, և յուրաքանչյուր սխալ բառ կարող էր անդառնալի հետևանքների հանգեցնել։ vazgen Ասուլիսների ժամանակ սեղանի շուրջ նստած նա միշտ հենվում էր սեղանին, դաստակներով պահում էր մարմնի ծանրությունն ու ափերը խաչում` իրար սեխմելով, ինչը նշանակում է՝ որևէ բան թաքցնում է խոսելիս և նպատակահարմար չի համարում, որ լսարանը կարդա իր մտքերը։ vazgen Դաստակները խաչում էր նաև կանգնած ժամանակ, երբ մասնակցում էր որևէ միջոցառման, կամ պաշտոնական հանդիպումների, ինչպես նաև միշտ ձեռքերը փակ էր պահում ընկերական միջավայրում, տանը, սա նշանակում է որ նա շատ փակ անձնավորություն է, և իր անձնական դաշտը փակ է բոլորի համար։ sparapet Սարգսյանը նաև սովոր է կանգնած ժամանակ ձեռքերը ետնամասում իրար միացնելու, սա նշանակում է, որ նա իշխող կեցվածք է ընդունում, կուրծքը բաց է, այսինքն անվախ է: vazgen Վերջում հավելենք, որ Վազգեն Սարգսյանը երեխայապաշտ էր, Նա ամուսնացած չէր և չուներ իր զավակները, իսկ իր երեխայապաշտությունն արտացոլում էր սեփական ընտանիք չունենալը։ vazgen sargsyan   dialogue.am

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am