Ռոբերտ Սարգսյանի ուղերձը

Հարգելի՛ քաղաքացիներ, Ավանի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի հարգելի՛ բնակիչներ, Պատիվ ունեմ ընդգրկված լինելու Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում՝ որպես թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու: Ավելին՝ այդ պատիվը կրկնակի է ինձ համար, որովհետև պատգամավոր ընտրվելու դեպքում ոչ միայն ներկայացնելու եմ հայրենիքի ու ժողովրդի ավանդական արժեքների վրա խարսխված քաղաքական ուժ, այլև Ազգային ժողովում լինելու եմ ձեր խոսնակն ու շահերի պաշտպանը, ինչը մեծ պատասխանատվություն է պետության, ընտրողների և Հանրապետական կուսակցության առջև: Պատգամավորական իմ առաջին մանդատի շրջանակներում ավելի կարևորել եմ ընտրողներիս հետ անմիջական հանդիպումներն ու նրանց բարձրաձայնած ամենաբազմազան խնդիրներին իրավասություններիս չափով լուծումներ տալը: Այդ ամենն արել եմ մեծ սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվության զգացումով և առանց ավելորդ խոսքեր շռայլելու: Կուտակածս փորձն ինձ վստահություն է ներշնչում առ այն, որ հետագա տարիներին մեր համագործակցության շնորհիվ մենք շարունակելու ենք պահպանել փոխվստահության աշխատանքային մշակույթը: Նշում եմ «աշխատանքային մշակույթ», որովհետև կարծում եմ, որ ընտրող-պատգամավոր հարաբերությունը, բացի մարդկային հարաբերություն լինելուց, մի աշխատանք է, որի միակ նպատակը բոլորիս համար ընդունելի և զարգացած երկիր ունենալն է. հեռանկար, որը պահանջում է ջանքեր, ժամանակ, նվիրվածություն և բարեխղճություն: Մեր ընդհանուր աշխատանքը պետք է ձևակերպում ստանա ահա այս բանաձևի միջոցով, և այդ բանաձևն է, որ դնելու եմ իմ հետագա պատգամավորական աշխատանքի հիմքում: Վստահեցնում եմ, որ իմ որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալով՝ շարունակելու եմ ակտիվ գործել հօգուտ մեր ընտրատարածքի բնակիչների, ի շահ մեր երկրի և ի բարօրություն մեր հայրենիքի: Հարգանքով` Ձեր Ռոբերտ Սարգսյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am