Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը. ՀՀ վարչապետ

ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չի դրել, ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: «Մեկնարկում է քարոզարշավը, շատ կարևոր և պատասխանատու փուլ, որի ընթացքում մենք հնարավորություն կունենանք հանրությանը ներկայացնելու մեր ծրագիրը, մեր տեսլականը, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել», - ասել է նա: Կարեն Կարապետյանը շեշտել է՝ ՀՀԿ-ն ներկայացնելու է բավականին իրատեսական, համալիր ծրագիր, որի մեջ նշված են որակապես նոր, բոլորի երազած Հայաստան տանող ուղիները։ «Անկեղծ պետք է ասեմ, որ մեր նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չենք դրել, պոպուլիստական հայտարարությունների չենք գնացել։Ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր, որի հիմքում Հայաստանի ապագայի և ժողովրդի անվտանգության պատասխանատվությունն է։ Ներկայացրել ենք գաղափարներ, որոնց իրագործումն ամենօրյա քրտնաջան աշխատանք են պահանջում մեր երկրի առաջընթացի համար», - նշել է Կ. Կարապետյանը: Վարչապետն ասել է, որ իրենք նպատակները հավակնոտ են, միևնույն ժամանակ՝ իրագործելի։ «Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը։ Հստակ պատկերացնում ենք, թե ինչ հորիզոնի ենք ձգտում հասնել։ Այդ հորիզոնն անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստանն է։ Մեր թիմն ընդգրկում է հանրության բոլոր շերտերը, ունի ամենամեծ ներուժը, կառավարման հարուստ փորձ, և բնական է, որ այս մեծ թիմից սպասումներն էլ ավելի շատ են ու տրամաբանական։ Եվ որ ամենակարևորն է, մեր թիմն ունի համարձակություն իր սխալներն ընդունելու, անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ։ Պետք է այդ սխալներից եզրակացություն անել և խուսափել հետագայում դրանք թույլ տալուց, կարող ենք լուծումներ տալ դրանց և պատասխանատվություն կրել։ Այն բոլոր լավ ավանդույթները, որ ձևավորվել են թիմային աշխատանքում, պետք է կրկնապատկել, իսկ բացթողումները՝ վերլուծել և վերացնել։ Թիմի շահը պետք է վեր լինի յուրաքանչյուրի անձնական շահից», - ընդգծել է  նա: Կարեն Կարապետյանի խոսքով՝  փոխվելու և փոխելու անհրաժեշտությունը իրենց համար օրվա հրամայական է, ինչի մասին բազմիցս հայտարարել են: «Վստահ ենք, որ այդ փոփոխությունները տեսանելի կլինեն, իսկ արդյունքները՝ չափելի։ Առաջարկում ենք հիմնարար փոփոխություններ բնականոն, էվոլուցիոն ճանապարհով։ Մենք պարզապես պարտադրված ենք էֆեկտիվ և իմաստուն լինելու՝ աշխարհի այսօրվա մրցակցության պայմաններում», - ասել է Կ. Կարապետյանը: ՀՀ վարչապետն ընդգծել է՝ հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանում հակասությունների պակաս չկա, ավելին, առկա են մարտահրավերներ և սպառնալիքներ, իրենք իրավունք չունեն թույլ տալ այնպիսի զարգացումներ, որոնք կարող են տանել ապակայունացման կամ արկածախնդրության և էքսպերիմենտների առիթ դառնան։ «Մենք հայտարարում ենք և ցանկությունուն ենք մրցակիցների հետ նախընտրական պայքարի նոր մշակույթ ձևավավորել՝ պահպանելով գաղափարական պայքարի էթիկան ու դրսևորելով քաղաքակիրթ հանդուրժողականություն։ Եվ իմ հորդորը մեր քաղաքացիներին՝ լսեք և ձեր ձայնը տվեք այն քաղաքական ուժին, որն ազնիվ ու իրագործելի ծրագիր է ներկայացնում՝ հուսալի ու հաստատուն քայլերով առաջընթաց ապահովելու համար»,-ասել է նա: Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ կստանան ընտրողի քվեն, որովհետև գիտեն՝ ինչ են անելու, ինչ թիմով են անելու ու վստահ են, որ հետևողական են լինելու։ «Ժողովրդի թև ու թիկունքը, ակտիվ քաղացիական դիրքորոշումը մեր աշխատանքի արդյունավետությունը միանշանակ բարձրացնելու է, որովհետև այն ծրագրերը, որ դրել ենք մեր առջև, պահանջում են բոլորիս համախմբումը։ Ուրեմն, միասին՝դեպի բոլորիս երազած Հայաստան», - հավելել է Կարեն Կարապետյանը:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am