Բոլոր ձվերը մի զամբյուղում չի ուզում դնել

Բրյուսել կատարած այցի ընթացքում Եվրանյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է ԵՄ ու ԵՏՄ գործակցություն: Սերժ Սարգսյանի համար օրինակն ըստ երեւույթին այն է, որ լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ հետ գործակցության շրջանակային համաձայնագիր: Ըստ Սերժ Սարգսյանի, այն քաղաքական մասով գրեթե նույնն է, ինչ Ասոցացման համաձայնագրի դեպքում, որից սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Սերժ Սարգսյանն ազատվեց առանց մտածելու։ «Ի սկզբանե, երբ վարում էինք բանակցություններ, մենք խոսում էինք համատեղության մասին, այսինքն՝ և՛ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցություն: Ռուսաստանը երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրելու, ռուսական կողմն ասել է, եթե պետք է ստորագրեք: Եվրասիական տնտեսական միության անդամ չլինելու դեպքում դուք պարտավոր կլինեք էներգակիրները գնել միջազգային գներով»,- հայտարարել է Սարգսյանը՝ պնդելով, որ հնարավոր է համագործակցությունը երկու դաշտում։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, միանգամայն իրատեսական գնահատեց վերջինի՝ կոմպլեմենտար քաղաքականության մասին վստահեցումները․«Այո, անվտանգության մասով մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործության պլաններ, իսկ քաղաքական հարցերով մենք ազատ ենք։ Սա կոմպլեմենտար քաղաքականություն է, եւ Հայաստանը «բոլոր ձվերը մի զամբյուղում չի ուզում դնել», մանավանդ, որ էդ զամբյուղում կա մի մեծ ձու»։ Լեւոն Շիրինյանի խոսքով Հայաստանն ունի իր շահերը եւ պետք է օգտագործի ցանկացած շանս։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հենց սկզբից, երբ բանակցում էին, Հայաստանը խոսում էր եւ-եւ-ի մասին, այսինքն թե Ասոցացման համաձայնագիր, թե ԵՏՄ անդամակցություն։ Լեւոն Շիրինյանից հետաքրքրվեցինք, թե իրականում ինչ կարող է տալ այդ համաձայնագիրը Հայաստանին, եթե Հայաստանում տարիներ շարունակ քաղաքականությունը թելադրվում է Ռուսաստանի կողմից, անգամ որոշ տեղեկություններով կադրային քաղաքականությությունն է որոշվում Կրեմլում: «Ես դրան չեմ հավատում, դրանք պատվիրված քարոզչական տարրեր են։ Ամեն դեպքում թող Հայաստանը իրականացնի Եվրոպայի հետ իր ծրագիրը, իսկ եթե Ռուսաստանը դրան կխոչընդոտի, թող այստեղ հակադրվեն, այն էլ ոնց հակադրվեն», - առաջարկեց մեր զրուցակիցը։ Շիրինյանը հարկ համարեց հիշեցնել, որ «Սուլթան համիդից սկսած» թե Եվրոպայի, թե Ռուսաստանի՝ Հայաստանին տված երաշխիքներն առոչինչ են եղել, ուստի մենք պարտավոր ենք մեր ինքնուրույն քաղաքականությունը վարել․«Քաղաքականությունը կարկանդակի տեսք ունի, ծալքերով բուրգի նման, այդ համաձայնագիրն էլ մի ծալք է լինելու»։ Շիրինյանը նկատեց, որ եթե Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 3-ին չհայտարարեր Մաքսային միությանն անդամակցելու մասին, ապա մենք հիմա հայտնվելու էինք Ուկրաինայի կարգավիճակում։ «Իրականում մեր երկիրը չի զարգանում ոչ թե այս կամ այն միության պատճառով, այլ օլիգարխիայի հանցանքի արդյունքում։Բանակում եթե կողոպուտ է, ոչ թե ռուսն է մեղավոր, այլ մեր ճարպակալած գեներալը, նա չի ասում՝ զինվորի կոշիկի փողը կուտես, քո աղջիկների համար մեքենա կառնես»։ Անի Սահակյան  

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am