«Հողն» Ալիևի ոտքերի տակից գնում է. Երևանի ու Ստեփանակերտի ճնշումը

Ռուսական Gazeta.ru-ին հարցազրույց է տվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը խոսելով սպառազինության հետ կապված հարցերի մասին, համոզմունք է հայտնել, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում: Իսկ հավասարակշռության խախտման միտումների պատճառը, ԼՂ նախագահի խոսքով` «պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի շնորհիվ ուժը, ցավոք, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է» դարձել։ Վերջին մի քանի օրերի ընթացքում նախ Հայաստանի պաշտպանության նախարարը, ապա ԼՂՀ նախագահը խոսում են «Իսկանդերի» հատուկ «նշանակության» մասին: Ակնհայտ է, որ թե պաշտոնական Երևանը, թե Ստեփանակերտը փորձում են Ադրբեջանին հետ պահել արկածախնդրությունից` հիշեցնելով «Իսկանդերի» գոյության մասին: Այսինքն, գործում է «Իսկանդերի», առայժմ, զսպող գործոնը, որի մասին Ալիևը վստահաբար չի էլ մոռացել, սակայն նա ընտրել է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու ռազմավարություն, դա ունի իր պատճառները: «Հողը» Ալիևի ոտքերի տակից գնում է, ինչպես ասում են, ԼՂ-ի կարգավիճակը որոշելու հարցը ոչ ոք չի բացառում: Ավելին` սահմանադրական հանրաքվեին հարյուրից ավելի միջազգային դիտորդների առկայությունը ապացույց էր, որ վաղ թե ուշ ԼՂՀ պետք է միջազգայնորեն ճանաչվի: Այսօր արդեն Բակո Սահակյանն անդրադառնում է ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ գործակցության հեռանկարներին. «Մենք հետաքրքրված ենք, որ մեծացնենք մեր ապրանքների ներմուծման ու արտահանման աշխարհագրությունը և օգտագործում ենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները։ ԵՏՄ-ի և ԵՄ-ի շուկաները մեզ առավել հետաքրքիր են։ Մենք արդեն հարթել ենք փոխշահավետ կապեր և մտադիր ենք հետագայում ևս ընդլայնել ու խորացնել տնտեսական գործակցությունը նրանց հետ»։ Ավելին` նախօրեին մեկ այլ ուշագրավ քայլ է կատարվել: Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելել են Արցախ: Նրանք ծանոթացել են հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հերթական ռազմական արկածախնդրությունների արդյունքում տիրող իրավիճակին, հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում խոսել է Արցախի միջազգային ճանաչման թեմայի մասին պատասխանելով հարցին, թե այդ ուղղությամբ ունե՞նք առաջընթաց, կարելի՞ է ակնկալել, որ տարեվերջին կարող ենք ունենալ մեկ երկիր, որն իսկապես կճանաչի: «Բացառված չէ, բայց մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը։ Դա հնարավոր է, և ես կարծում եմ, որ հենց դրան է գնալու», պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարը: Նալբանդյանը նաև պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված սահմանին վերջին շրջանի լարվածությունը. «Դա նշանակում. նշանակում է այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: Որովհետև այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, և Դուք լավ գիտեք, թե ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, և իրենց թվում է, թե միգուցե ավելի հաջողություն կունենան։ Բայց մեր Արցախի զինվորներն ամեն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդյուն են այդ պատրանքները»: Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն, այսպիսով, անցել են նաև հոգեբանորեն Ադրբեջանին ճնշելու մարտավարության: Անկախ նրանից, թե դա կտա՞ արդյունք անկանխատեսելի, ու ադեկվատությամբ չփայլող Ալիևի պահվածքում, միանշանակ է, որ հայկական դիվանագիտությունը չպետք է զիջի սահմաններում ամրությանը պահպանմանը: Թամար Բագրատունի

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am