Լավ շոուի տխուր ավարտ. վիճել են Թրամփն ու Շվարցենեգերը
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ հեռանում է ամերիկյան «Հեղինակության աշակերտը» հեռուստաշոուից` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմփի պատճառով: Ինչպես հաղորդում է Րիա.ռու գործակալությունը, նախագահ Թրամփը 14 եթերաշրջան վարել է այդ հեռուստաշոուն: «Խնդիրը շոուն չէ, խնդիրն այն է, որ ինձ անընդհատ մոտենում են մարդիկ եւ ասում, որ երբ իրենք տեսնում են նախագահ Թրամփի անունը, անջատում են հեռուստացույցը»,- ասել է նա: Ի պատասխան ԱՄՆ նախագահը իր Twitter-ում գրել է. «Առնոլդ Շվարցենեգերն իր կամքով չի հեռանում շոուից: Նրան հեռացրել են վատ վարկանիշի, այլ ոչ թե իմ պատճառով: Լավ շոուի տխուր ավարտ»: Շվարցենեգերն էլ նախագահին խորհուրդ է տվել որեւէ մեկին վարձել, որը կկարողանա նրա համար լավ կատակներ գրել եւ ստուգել փաստերը:
