Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի ազգականի կախված դին
Մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցի 43/16 տան բակում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում ծառերի թարմայից կախված հայտնաբերել են նշված տան բնակիչ, 58-ամյա Խոսրով Ղահրամանյանի դին: Այս պահին տեղում աշխատում է նաև դատական բժիշկը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանի ազգականն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
