Ռուբեն Գևորգյանը հորդորում է քվեարկել եղբոր որդու օգտին (տեսանյութ)
Այսօր «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) հայտարարեց, որ իրենց միությունը ԱԺ ընտրություններին սատարելու է ՀՀԿ-ին։ «Բարգավաճ Հայաստան կուսակցությունից» նոր-նոր դուրս եկած Ռուբեն Գևորգյանը համագումարի վերջում ազատամարտիկներին խնդրեց իրենց բարեկամներին հորդորել, որ ընտրեն իր եղբոր որդուն՝ Արթուր Գևորգյանին, գրում է hraparak.am-ը: «Տղերք մի հատ հայտարարություն եմ ուզում անեմ, կներեք։ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն տարածքում Ղարաբաղում զոհված Սամվել Գևորգյանի որդին է առաջադրվում Հանրապետականի ցուցակով, Արթուր Գևորգյանը, Սամվել Գևորգյանի որդին, իմ եղբոր որսին։ Ինչ բարեկամ-հարազատ, որ ունեք Արաբկիրում, Դավթաշենում և Աջափնյակում, խնդրում եմ իրենց ասեք իր օգտին․․․ և նա կռված տղա է, պատերազմի մասնակից»։ Տեսանյութը՝ hraparak.am-ում
