Արարատի մարզում նոր բախում եւ կրակոցներ.
lragir.am-ը գրում է.Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմնակիցների միջև այսօր հերթական բախումն է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ Արտաշատ քաղաքում բախվել են ՀՀԿ-ական թեկնածուներ Արայիկ Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի, ով նաև ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավարն է, կողմնակիցները:Նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:Ալիկ Սարգսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ սա ընտրության հետ ընդհանրապես կապ չունի, անձնական խնդիր է եղել: Վիճաբանությանը ներգրավված են եղել իր վարորդն ու վարորդի որդին: “Ես եկա, վարորդիս եմ հարցրել: Դեպքը հենց ՀՀԿ գրասենյակի մոտ չի եղել, մի քիչ այն կողմ, սպիտակ շենքի դիմացը: Ինչ-որ աղջիկ ա ուզում էս տղեն, ով եկել ա գազվի ատրճանակով կրակել ա: Ոստիկանությունը զբաղվում ա հիմա: Իմ վարորդի տղայի ու բարեկամի հետ վիճել ա, բարեկամուհու հետ կապված հարց ա եղել: Հեռախոսով վիճաբանություն ա եղել, որից հետո ըստեղ հանդիպել են, քաշքշել են իրար”,- ասաց Ալիկ Սարգսյանը:Տեղեկությունը, որ ատրճանակով երիտասարդը ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի կողմնակիցն է եղել, Ալիկ Սարգսյանը չհաստատեց: Ասաց, որ չգիտի, թե ում կողմնակցին էր:Դիտարկմանը, որ ընտրական փուլում կարծես Արարատում շատացել են ծեծկռտուքները, Ալիկ Սարգսյանը նման պատասխան տվեց. “Ես ասում եմ՝ անձնական խնդիր ա եղել, մացածը դուք ճշտեք: Ես սուտ չեմ ասում, իրականությունն եմ ասում»:
