Արկադի Տեր-Թադևոսյան. «Ապրիլից առաջ մերոնք իմացել են հարձակման մասին»

Հյուրն է Արցախի Ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը – Սահմանին տիրող և օրեցօր աճող լարվածությունը ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում վիճակը: – Ադրբեջանի քաղաքականությունն է` սահմանի վրա միշտ լարվածություն պահել: Դրա համար երկու պատճառ կա: Նախ` որպեսզի կարողանա կառավարելի պահել այն փոթորկումները, որոնք տեղի են ունենում երկրի ներսում: Հիմա մեծապես բարձրացել է Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը: Երկրորդ` այդ լարվածությունն ուղղված է մեր դեմ: Ադրբեջանը կարծես Թուրքիայի կցորդը լինի: Իսկ Թուրքիան ցանկանում է իրականացնել իր երազանքը` վերացնել Հայաստանը և Ադրբեջանի տարածքով հասնել մինչև Չինաստան: Պանթյուրքիստական այդ երազի մի մասը նրանք փոխանցել են Ադրբեջանին, որը հիմա խոսում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը, Երևանը գրավելու մասին: Որպեսզի մեզ ապացուցեն, որ շատ զենք ունեն, տեխնիկա ունեն, մեծ գումարներ ունեն, նույնիսկ համացանցում տեսանյութ են տեղադրել` ինչպես 20 րոպեում «ազատագրել» Ղարաբաղը: Նման մարդկանց հետ շատ դժվար է բանակցություններ վարել: Ու այս լարվածությունը պարույրի նման տարեցտարի ավելանում է: – Այսօր շատերն այն կարծիքին են, որ այդ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք: – Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի երբեք չի գնա: Այդ երկիրն ունի կենսական նշանակության օբյեկտներ, որոնք նավթ են արդյունահանում, մշակում, արտահանում: Այնտեղ կա նավթային քաղաք, որ կառուցվել է դեռ խորհրդային տարիներին: Կան նավթ մշակող ընկերություններ` մի քանի հարյուր հա մակերեսով: Նրանք նստած են նավթային տակառի վրա, որը մերոնք վաղուց կարող էինք հօդս ցնդեցնել: Բացի այդ, կան մեծ հիդրոկայաններ, որոնք մեր ատոմակայանից 6 անգամ ավելի հզոր են: Իսկ Հայաստանը նման մեծամասշտաբ օբյեկտներ չունի: Միայն Մեծամորի ատոմակայանն է, որը եթե խոցվի, առաջին տուժողներից մեկը կլինի Թուրքիան` քամին այդ ուղղությամբ է փչում: Ուրիշ ոչինչ չունենք: Մեր հարստությունը մեր ժողովուրդն է: Ու եթե Ադրբեջանը գնա մեծամասշտաբ ռազմական գործողությունների, մեր հիմնական և կարևոր կորուստը մեր մարդիկ են լինելու: – Մի քանի օր առաջ նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց «Իսկանդեր» կիրառելու հնարավորության մասին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ լուրջ ագրեսիայի դեպքում մեր զինանոցում գտնվող բոլոր հնարավորությունները կօգտագործենք: – Կարծում եմ` նման լուրջ զենք կիրառելու կարիք չի էլ լինի: Մեր տրամադրության տակ կան Точка–У հրթիռային համակարգեր, որոնք կհասնեն, ասենք, մինչև Մինգեչաուր կամ էլ նավթամուղ կամ գազամուղ` ու վերջ: – Դա` եթե խոշորամասշտաբ պատերազմ լինի: Բայց հիմա Ադրբեջանը սահմանն է լարված պահում: Գնալով` ավելի մեծ տրամաչափի սպառազինություն է կիրառում: Մեր պատասխանը համարժե՞ք է: – Ոչ, համարժեք չէ: Ես համարում եմ` ճիշտ չէ, որ մենք սպասում ենք ադրբեջանցիները հարձակվեն, հետո մենք պատասխան տանք: Այս քաղաքականությունն է բերել այս օրվան: Այն, ինչ հիմա Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանն ասում են, պետք է վաղուց արած լինեինք, դեռ տարիներ առաջ: Դա մեզ թույլ է տալիս նաև միջազգային իրավունքը: ՄԱԿ–ի 51–րդ հոդվածն ասում է` եթե հակառակորդը պատրաստվում է քեզ վրա հարձակվել, դու իրավունք ունես կանխարգելիչ հարված տալ: Բայց, չգիտես ինչու, մի այնպիսի անհոգություն ունենք… Դրա համար էլ Ադրբեջանն այդքան լկտիացել է: Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև ապրիլյան պատերազմը մերոնք սահմանափակված էին իրենց պատասխան գործողություններում: Հիմա իրադարձությունների նժարը մի փոքր դեպի մեզ է փոխվել: Քարոզչական առումով իրավիճակը մեր հանդեպ ավելի բարեհաճ է: Բայց այդ հանգամանքից օգտվելու համար պետք է փող ներդնել, պետք է լուրջ մասնագետներ ունենալ, պետք է հարցը գրագետ ձևով դնել: Բայց չկա մի երկիր, որ այդ հարցում մեզ աջակցի: Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը քարոզչական դաշտում այդքան լավ աշխատում: Որովհետև նրա կողքին է Թուրքիան, մասնագետներ են գալիս Իսրայելից, հարկ է լինում` այլ երկներից էլ են հրավիրում: Հետո ասում ենք` սա են անում, նա են անում, Սաֆարովին հերոս են դարձնում: Հիմա էլ Մեհրիբանին փոխնախագահ է նշանակում: Ի դեպ, այս առիթով Ադրբեջանում շատերը Ալիևին կատակով խորհուրդ են տալիս զոքանչին էլ պաշտպանության նախարար նշանակել: – Իսկ մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ օգտագործել այդ բարեհաճ փոփոխությունները: – Չգիտեմ` չե՞նք ուզում, թե չենք կարողանում, բայց ոչինչ էլ չենք անում: Մեզանում միայն ներքաղաքական պայքարն է լավ ստացվում: Նյութական բարիքների համար պայքարը: Իսկ թե ինչ է սահմանին կատարվում, է՜հ… Մյուս կողմից էլ, սակայն, նոր պաշտպանության նախարարի մտածողությունը, մոտեցումները մեր պաշտպանունակության վերաբերյալ ճիշտ են: Հիմա սահմանն ամրացվում է, առաջնագիծը հագեցվում է: Նա քիչ խոսում է, բայց շատ գործում է: – Դա ապրիլի՞ց քաղած դասերն են: Մի քանի օր առաջ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծի մեր զինվորները վառելիք չունեին, բենզինի հետ կերոսին է խառնած եղել: – Իրականում ապրիլյան պատերազմը Ադրբեջանի կողմից նախօրոք նախապատրաստվել է: Մինչև հարձակվելը նրանք վարժանքներ են արել, սովորել են: Այդ մասին ամերիկացիները գիտեին: Եթե նրանք գիտեին, ուրեմն հաստատ մերոնք էլ են իմացել: Այդ տեղեկությունները մեզ փոխանցվել են: Մեր հետախուզությունն իմացել է: Իմացել է` ուր և ինչպես են հարձակվելու: Բայց ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին: Ո՞վ ինչ–որ բան արեց: Ոչ ոք: Ու այնպես էր, որ մեր զինվորը կռվում էր ոչ թե նրանց զինվորի դեմ, այլ մեր զինվորը կռվում էր հատուկ խմբի դեմ, որի կազմում եղել են հրետանավորներ, կապավորներ, «սև գայլեր», ավիացիա, այսինքն` հատուկ խումբ, որը պատրաստվել էր անակնկալ հարված հասցնել: Ապրիլյան պատերազմը չի բացահայտվում, ինչպես մեր երկրում տեղի ունեցած ցանկացած այլ իրադարձություն: Գիտենք կտորներով, հատվածական, բայց ամբողջ պատկերը չի երևում: Դրա համար էլ վարչապետը կարող է նման բան ասել, մեկ ուրիշն էլ մի այլ բան կարող է ասել: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am