Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտվել է իր սահմանադրական իրավունքից և խորհրդարանի կրկնակի դիտարկմանն է ուղարկել «Արժույթի կարգավորման մասին» օրենքում ուղղումներ անելու օրինագիծը։
Ադրբեջանի նախագահի՝ տնտեսական բարեփոխումների հարցերով օգնականը պարզաբանել է, որ դա արվել է ի պատասխան գործարարների բազմաթիվ դիմումների։ Օրենքը խորհրդարանի կողմից ընդունվել է հունվարի 19-ին և պետք է ուժի մեջ մտներ փետրվարի 1-ին։
Հաղորդվել էր, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են 20 տոկոսանոց պարտադիր տուրք սահմանել արտերկիր դրամական այն փոխանցումների վրա, որոնք կգերազանցեին 50.000 դոլարը։ Օրենքն ընդունվել էր ազգային արժույթ մանաթի կտրուկ արժեզրկումը կանգնեցնելու շրջանակներում։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը