ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային բերման են ենթարկել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանության Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանի քային հետևելով, ևս լքեց ՀՀԿ-ն և հիմա «Ծառուկյան» դաշինքի ցուցակում է: «Մի քանի ոստիկանության մեքենաներով բերման են ենթարկել փեսային, իբր մի քանի օր առաջ կտրել է մարզային ոստիկանապետի մեքենայի առջև։ Ես համոզված եմ, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որի հետևում, պաշտոնապես հայտարարում եմ, որ կանգնած է մարզային ոստիկանության վարչության պետ Սևան Քոչարյանը: Ինչ է թե նա Արգամ Աբրահամյանի ընկերն է և կարող է ակտիվություն դրսևորել»,- մեզ ասաց Կարինե Պողոսյանը, ապա հավելեց նաև, որ բերման ենթարկողները «միամտաբար» ասել են նաև, որ հրահանգ են կատարում: «Վերջին ժամանակներս «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների աջակիցների շրջանում նմանատիպ բազում դեպքեր են գրանցվում, այսօր արդեն համբերության բաժակը լցվել է։ Նախկինում էլ դաշինքի ակտիվիստներին են բերման ենթարկում, վախացնում, պետական համակարգում աշխատողներին են հեռացնում: Ես պիտի խնդրեմ մեր ոստիկանապետ Գասպարյան Վովային, որին շատ հարգում եմ, որ ուշադրություն դարձնի Արարատի մարզին, որտեղ տիրում է մի ուրիշ կարգի գործելաոճ։ Գասպարյանի մարզային խորհրդակցությունից հետո այստեղ համապատասխան հետևություններ չարեցին, եթե չասեմ, որ հակառակը փոխեցին իրենց գործելաոճը։ Մարզային ոստիկանապետը ցուցաբերում է հայ ոստիկանին ոչ հարիր պահվածք»։ Պողոսյանի փեսային մի քանի ժամ ոստիկանությունում պահելուց հետո ազատ են արձակել: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am