Մինչև մարտի 5-ը որևէ պաստառ չի կարող դիտվել քարոզչություն.Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ճեպազրույցում Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ՀՀԿ գործիչների լուսանկարներով պաստառներին հայտարարեց,որ քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ից և որևէ անձի, կուսակցության կամ դաշինքի համար սահմանափակում տրված չէ ունենալ պաստառներ: «Օրենսդրությունը չի արգելում, և սա օրենքի խախտում չէ։ Ավելի հստակ ասեմ՝ ցանկացած գործիչ կամ կուսակցություն կարող է մինչև մարտի 5-ը հազարավոր պաստառներ ունենալ։ Որևէ խնդիր չկա։ Մինչև մարտի 5-ը որևէ պաստառ չի կարող դիտվել քարոզչություն», - հավելեց ՀՀԿ-ականը։ Քննարկվել են նախընտրական քարոզչության հետ կապված հարցեր.«Հանրապետության տարածքում գործելու է ՀՀԿ-ի 1500-ից ավելի շտաբ:Քարոզարշավը կմեկնարկի «Դինամո» մարզադահլիճից, դա կլինի քարոզչական ներկուսակցական միջոցառում և չի լուսաբանվի»,ասաց նա:
