Արտակարգ դեպք Երևանում.բարձրահարկ շենքի տանիքից թափված սառցաբեկորները ջարդուփշուր են արել մեքենան . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Չայկովսկու 34 շենքի տանիքից սառցաբեկորները սահել և թափվել է հարևանությամբ կայանված, Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Վարդանյանին պատկանող Nissan մակնիշի 01 SQ 050 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին մեքենայում կամ դրա կողքով անցնող մարդ չի եղել, իսկ մեքենան լուրջ վնասվել է: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում վարորդը ասաց, որ դիմել է ապահովագրական ընկերությանը, սակայն հրաժարվել են փոխհատուցել: Նա հույս հայտնեց, որ կրած վնասը կփոխհատուցվի պետության կողմից:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

