Մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս, դա բումերանգ է

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «15 տարի առաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փակեց «Ա1+»-ը՝ վրեժ լուծեց իր վերահսկողության տակ չգտնվող հեռուստաընկերությունից: Թվում է, թե ամեն ինչ մարսվել ու մոռացվել է: Բայց դա այդպես չէ՝ լրագրողները, նույնիսկ նրանք, ովքեր փաստացի ողջունել էին Քոչարյանի այդ որոշումը, հիշում են դրա մասին և շարունակում են հենց այդ տեսանկյունից ընկալել նրա թիմը: Եվ երբ այդ թիմի անդամներն ասում են, թե իբր իրենք ուղնուծուծով ու արյան բաղադրությամբ ժողովրդավար են, դա մեղմ ասած, որոշ առարկություններ է առաջացնում: Ստացվում է, որ Քոչարյանը ժամանակին բավարարել է իր կիրքը, բայց շատ մեծ վատություն է արել իր թիմին, որն անկախ մնացած բոլոր հանգամանքներից և նույնիսկ անվիճելի արժանիքներից՝ իմացող մարդկանց կողմից ընկալվելու է որպես ազատ խոսքի թշնամի:   Երբ քաղաքական գործիչը հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ վրդովվում է, փնովում է ու սկսում դասեր տալ լրագրողներին, որ նրանք «ճիշտ» հարցեր տան, և «ճիշտ» բաներ գրեն, ու գոռգոռալ՝ «ես գիտեմ՝ դուք ում պատվերն եք կատարում», դա խոսում է այդ գործչի ոչ շրջահայաց, ոչ հեռատես լինելու մասին: Դարձյալ փաստենք՝ գուցե այդ ասուլիսում լինեն լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են այդ վրդովված գործչի շահերը: Միևնույն է՝ նրանք բնազդաբար, ենթագիտակցաբար այդ «ջղային» մենախոսությունը ընկալելու են որպես իրենց ուղղված վիրավորանք: Եթե, իհարկե, նրանք լրագրող են, ոչ թե պատահական մարդիկ: Վաղվանից սկսվում է ընտրարշավը: Եթե թույլ տրվի, իմ բարի խորհուրդը մանդատների համար կռիվ տվողներին՝ մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս: Դա բումերանգ է»: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am