«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի կանայք

Ներկայացնում ենք Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի (ՕՐՕ)համամասնական ցուցակի կանանց․ Էլինար Վարդանյան-ցուցակի առաջատարներից է՝ չորրորդ համարը։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո շատերի պես հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին, ապա անդամակցեց նորաստեղծ «Համախմբում» կուսակցությանը։ Ժամանակին աշխատել է նաեւ «Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամում։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, մասնագիտությամբ իրավաբան է։ Ցուցակի հաջորդ կին թեկնածուն Սուսաննա Մուրադյանն է, զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը։ «Ժառանգություն» կուսակցության անդամ է, մամուլում հայտնի դարձավ, երբ հայտարարեց, որ Անահիտ Բախշյանը կուսակցությունում առանցքային դեմք չի եղել։ Ցուցակի տասներկուերորդ համարն է Լիգիա Մելքումյանը ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցությունը, Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի ուսուցչուհի։ Արեգնազ Մանուկյան-«Համախմբում» կուսակցության անդամ, կուսակցության մամուլի խոսնակն է։ Մասնագիտությամբ լրագրող է, երկար տարիներ լուսաբանել է  հայաստանյան ներքին քաղաքական կյանքը։ Անուշ Խաչատրյան -Համախմբման անդամ է 7 օր կայքի սրբագրիչ։ Ցուցակի 21-րդ համարը ժառանգական Գայանե Աբասյանն է, Ժառանգություն կուսակցության վարչության քարտուղարն է։ Հաջորդը Հայրենուհի Գեւորգյանն է, Համախմբում կուսակցության անդամ, վերջինս չի աշխատում։ Մարգարիտա Ղազարյան-Համախմբում կուսակցության ներկայացուցիչ, չի աշխատում։ Կրկին աշխատանք չունեցող եւ Համախմբում կուսակցության եւս մեկ կին ներկայացուցիչ է Նազիկ Ղարիբյանը։ Այժմ անդրադառնանք զբաղվածություն ունեցող կանանց․ ցուցակում ներկայացված է նաեւ թիվ 19 պոլիկլինիկայի մանկաբույժ Սիրանուշ Զաքարյանը, վերջինս Համախմբում կուսակցության անդամ է։ Համամասնական ցուցակի հաջորդ ներկայացուցիչը ժառանգական Լյուբա Մանուկյանն է, «ՇԵՆ» բարեգործական հասարակական հիմնադրամի Գեղարքունիքի մարզային պատասխանատուն է։ Մյուս ժառանգականը Գայանե Բաղդասարյանն է, աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնում, մասնագիտությամբ հոգեբան է։ Ի դեպ, 1997-2004 թվականներին աշխատել է Շիրակ հանրային հեռուստառադիո վարչությունում՝ որպես «Ռուսական ալիք» ստեղծագործական խմբի լրագրող եւ հաղորդավար։ Հիշեցնենք, որ Ժառանգություն կուսակցության երկու հայտնի կին գործիչները՝ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրին Ժառանգության՝ այս դաշինքին միանալու պատճառով։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am