Դեմարշ տիկնոջ, թե իշխանության դեմ

Այսօր կառավարության նիստի ժամանակ բուռն բանավեճ տեղի ունեցավ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի միջեւ։ Վերջինիս պաշտպանեց նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Արդարադատության նախարարը բերել էր դատախազության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որը հակակոռուպցիոն քայլեր է ենթադրում։ Համաձայն այդ լրացման, նախատեսվում է սահմանել օրենսդրական նորմ, ըստ որի նախաքննական մարմինները օրենսդրորեն պարտավորվում են դատախազությանը ներկայացնել հանցագործությունների քննման վերաբերյալ տվյալներ, որոնք էլ դատախազը պետք է հրապարակի մինչեւ ապրիլի 1-ը: Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ այդ կարգն այժմ էլ կարգավորվում է կառավարության որոշումով եւ չկա օրենքով պարտավորություն սահմանելու կարիք, օրենքը հակասահմանադրական է: «Յուրաքանչյուր ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի քննչական մարմինները դատախազությանն են ներկայացնում նախաքննության տվյալները։ Հարցն արդեն կարգավորված է և օրենքով այն կարգավորելու կարիք չկա։ Դատախազությունը չի կարող քննչական մարմնի համար իրավական ակտ սահմանել»,-մասնավորապես հիմնավորել է Աղվան Հովսեփյանը, ինչին Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց՝ «նոր սահմանադրությամբ կարող է»։ Արդյոք Աղվան Հովսեփյանի անսովոր բուռն ելույթը պայմանավորված էր զուտ միջգերատեսչական շահերի բախումո՞վ, թե բոլորովին այլ հանգամանքով, դժվար է ասել։ Հասկանալի է, որ Աղվան Գառնիկիչը այս նորամուծությունը կարող էր դիտել իր լիազորությունների սահմանափակում, իր ազդեցության տիրույթի նեղացում, քանզի նա արդեն օրենքով հաշվետու է լինելու Դատախազությանը, որի հետ առկա սուր հակամարտության մասին մամուլը տարիներ շարունակ գրել է։ Սակայն դժվար թե Աղվան Հովսեփյանը նման բացահայտ դեմարշի գնար կառավարության դեմ, եթե նման որոշումը կայացված լիներ «ամենավերեւներում»։ Նույնիսկ եթե այդ որոշումը ավելի քան խարխլեր Աղվան Հովսեփյանի դիրքերը։ Խնդիրը թերեւս այլ դաշտում է։ Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ քննչական մարմիններից ոչ մեկը տեղյակ չի եղել մշակվող օրինագծից, ինչին, իհարկե, Դավիթ Հարությունյանը առարկեց, որ էլեկտրոնային տարբերակը ուղարկված է եղել բոլոր մարմիններին, այդ թվում՝ ՔԿ-ին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը երկու շաբաթ ժամանակ խնդրեց լրացուցիչ քննարկելու եւ տարաձայնությունները վերացնելու համար։ Իսկ վարչապետը կատակեց, որ տարաձայնությունները երեւի չեն վերանա, բայց թող քննարկեն, և 3 օր ժամանակ տվեց։ «Չեն վերանա, բայց քննարկենք»,- համաձայնվեց արդրադատության նախարարը։ Արփինե Հովհաննիսյանի ինքնավստահությունը այլեւս անկարելի է անտեսել, ինչն ըստ ամենայնի հունից հանել է նաեւ Աղվան Հովսեփյանին։ «ՀՀԿ-ի առաջին տիկնոջ» տիտղոսակիր Արփինե Հովհաննիսյանի անբովանդակ  ձայնը վերջին ժամանակներս սկսել է ազդել յուրայինների վրա։ Առավել եւս իշխանության մեջ իր «մայրամուտին» հասած Աղվան Հովսեփյանի վրա։ Անի Սահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am