Մատակարարվող վառելիքի մասին ՀՀ վարչապետի հայտարարության մասին.Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, համաձայն որի ապրիլյան պատերազմում եղել են դեպքեր, երբ վառարանային վառելիքի հետ կերոսին են խառնել, ինչի արդյունքում տեխնիկան չի աշխատել:«Վարչապետի ասածը հասցեական էր և այն վերաբերում էր մասնավոր մատակարարումների նկատմամբ պետական վերահսկողությանը: Նախարարը կարևորեց վարչապետի այդ մոտեցումը, համաձայն որի պետք է մատակարարվող վառելիքի նկատմամբ սահմանվի վերահսկողություն: Իրականում, ինչպես հասկանալի է, պաշտպանության բանակն իրականացնում է պատշաճ վերահսկողություն արդեն իսկ ձեռք բերված վառելիքի նկատմամբ: Միաժամանակ, ծայրահեղ իրավիճակներում բանակին կարող են անհրաժեշտ լինել նաև լրացուցիչ պաշարներ մասնավոր մատակարարի կողմից»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
