Բաքվում խուճապ է.Ղրղզստանը հրաժարվել է միանալ հակահայ բանաձեւին
Բաքվում խիստ անհանգստացած և խուճապային իրավիչակ է. Ղրղզստանը Պակիստանում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ հրաժարվել է միանալ եզրափակիչ հայտարարությանը, որում հակահայկական ձևակերպումներ են պարունակվել: Ադրբեջանական Trend գործակալությանը տված մեկնաբանությունում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևն անհասկանալի է որակել Ղրղզստանի նման պահվածքը: «Տվյալ հարցում Ղրղզստանի դիրքորոշումը լիովին պարզ չէ: Ղրղզստանի նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում, թե ում ջրաղացին է այդ երկիրը ջուր լցնում», հայտարարել է նա:
