Արտակարգ դեպք Արարատի մարզում
Այսօր՝ մարտի 3-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր կայուն ախտորոշմամբ մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Վեդի քաղաքի Մուրացան փողոցի 10-րդ տան բնակիչ, 77-ամյա Սերոբ Գալստյանն է, ով իրենց տան բակում գտնվող անասնագոմի տանիքին ձյուն մաքրելու ժամանակ բարձրությունից վայր է ընկել, ինչին ականատես է եղել նրա կինը:
