«Խանութներում վաճառելուց կհարցնեք, եթե Հանրապետական է, չառնեք». Արամ Սարգսյանի հորդորը վարչապետին
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանի արած հայտարարությանը, թե բանակում սխալ դիզվառելիք են օգտագործել, ու ապրիլյան պատերազմի ժամանակ որոշ զինամթերք հենց այդ սխալի պատճառով չի աշխատել նշեց, որ վարչապետի նման հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին, ասաց, որ այդ գործի համար կարող է պատասխանատու լինել ցանկացած մարդ, ներառյալ այդ վառելիքը ներկրողից ու վաճառողից, ներառյալ խառնողը: Այնուհետև, դիմելով վարչապետին՝ կիսահեգնական տոնով հորդորեց դանակներ չներկրել Հայաստան: «Գործող վարչապետին կհորդորեմ՝ դանակներ չներկրել Հայաստան, դա վտանագավոր է դառնում, կամ հրահանգ տա, որ խանութներում վաճառելուց հարցնեն, եթե Հանրապետական է, չառնեն»,- նշեց նա:
