Մարդկանց թվաց, թե բոլոր խնդիրները լուծված են, սակայն... Զանիերը՝ ԵԱՀԿ-ի անհրաժեշտության մասին
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը «Եվրոպան՝ ճնշման տակ։ ԵԱՀԿ-ն՝ անվտանգության սպառնալիքի վատ պայմաններում» համաժողովի ժամանակ, ասել է, թե Սառը պատերազմից հետո մարդկանց թվաց, թե բոլոր խնդիրները լուծված են, սակայն առաջացան հակամարտություններ նախկին Խորհրդային Միության տարածքում և Հարավսլավիայում և դարձյալ առաջացավ ԵԱՀԿ-ի անհրաժեշտությունը։ «Յուրաքանչյուր սառեցված հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ ԵԱՀԿ-ի մեջ են մտնում տարբեր քաղաքական նպատակներ ունեցող երկրներ, սակայն միասնական աշխարհագրությամբ և աշխարհաքաղաքականությամբ»,- ասել է Զանիերը։
