Սիրիայի նախագահը կարող է ձերբակալվել Գերմանիա այցելելու դեպքում. ԱԳՆ
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարող է ձերբակալվել Գերմանիայի իշխանությունների կողմից, եթե որոշի այցելել այս երկիր, Բեռլինում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք գերմնական կառավարությունը հարթակ կտրամադրեր Սիրիայի նախագահին հրապարակավ ելույթի համար, փոխանցում է ТАСС-ը:«Ասադի ելույթի մասին հարցն ամենայն հավանականությամբ կրում է հռետորական բնույթ: Չեմ կարծում, որ նա երկիրը լքելու խիզախություն կունենա: Հավատացած եմ՝ նա գիտի, որ այդ դեպքում կձերբակալվի իր կողմից կատարված ռազմական հանցագործությունների համար»,-ասել է Շեֆերը:
