Վիգեն Սարգսյանն արձագանքել է վարչապետի սկանդալային հայտարարությանը
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմում եղել են դեպքեր, երբ վառարանային վառելիքի հետ կերոսին են խառնել, ինչի արդյունքում տեխնիկան չի աշխատել, ասել է, թե այն վերաբերում էր մասնավոր մատակարարումների նկատմամբ պետական վերահսկողությանը: «Ծայրահեղ իրավիճակներում բանակին կարող են անհրաժեշտ լինել նաև լրացուցիչ պաշարներ մասնավոր մատակարարի կողմից»,- պարզաբանել է Վիգեն Սարգսյանը:
