Ադրբեջանը Ղրղըզստանին մեղադրել է Հայաստանին աջակցելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, անդրադառնալով Ղրղըզստանի դիրքորոշմանը, որը նախօրեին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին չի միացել ամփոփիչ հայտարարության քաղաքական կետերին, ասել է, թե Ղրղըզստանի դիրքորոշումը բացարձակապես անհասկանալի է: Ըստ նրա՝ անդամ երկրների ամփոփիչ հայտարարության մեջ բացահայտ ասվում է, որ կազմակերպության տիրույթում հակամարտությունների առկայությունը արգելակում է տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը։ Այս մասին նա նշել է Ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում «Այդ պատճառով Ղրղըզստանի դիրքորոշումը բացարձակապես անհասկանալի է։ Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում, թե ում ջրաղացին է նա ջուր լցնում»,- հայտարարել է Հաջիևը։
