ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռեջեփ Էրդողանի՝ Հայաստանի դեմ մուսուլմանների միավորվելու կոչի մասին
ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկ, ի թիվս այլ հարցերի, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ նախօրեին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, արած հայտարարությանն առնչվող հարցին: Լրագրողի հարցին, թե հայ-ադրբեջանական հակամարտությանը հաղորդել է կրոնական երանգ։ Այդ դիրքորոշումը ամբողջությամբ հակասում է Մինսկի խմբին, որի համանախագահն է Ռուսաստանը, Զախարովան ասել է. «Ինձ թվում է՝ դուք արդեն անձամբ մեկնաբանեցինք։ Դուք պատմեցիք, թե ինչ է հայտարարել թուրքական կողմը ու թե ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը։ Անկեղծ ասած՝ այստեղ ավելացնելու բան էլ չկա»:
