Փաբի մենեջերից մինչեւ ԱԺ նախկին պատգամավոր․ ովքե՞ր են «Ազատ դեմոկրատների» կանայք
Ներկայացնում ենք Ազատ դեմոկրատների համամասնական ցուցակում ընդգրկված կանանց․ Ազատ դեմոկրատների ցուցակի առաջին կին թեկնածուն Անահիտ Բախշյանն է։ ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր, Ժառանգության նախկին անդամ, որը կուսակցությունից դուրս եկավ նրա համար, որ Ժառանգությունը միացավ Օսկանյան-Օհանյան դաշինքին։ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն է, կրթության փորձագետ։ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար։ ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին է։ Ցուցակի վեցերորդ համարն է Անժելա Խաչատրյանը, ԱԴ փոխնախագահ։ Կուսակցության մամուլի խոսնակն էր, սակայն Անուշ Սեդրակյանի՝ կուսակցությունից դուրս գալուց հետո ինքն ընտրվեց կուսակցության փոխնախագահ։ Մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է լրատվական կայքերում։ Ցուցակի հաջորդ կին թենածուն Սոնա Մինասյանն է, կրկին ԱԴ անդամ, կուսակցության ներկայիս մամուլի խոսնակն է։ Լիանա Չիթչյան- անկուսակցական է, «Ծիր կաթին» նախադպրոցական ուսումնական կենտրոնի տնօրենն է։ Հռիփսիմե Բոչոլյան-ԱԴ անդամ, ԱԺ պագամավորի օգնական է։ Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր։ Ռեյտինգային ընտրակարագով առաջադրված է թիվ 1 ընտրատարածքում։ Ցուցակի հաջորդ կին ներկայացուցիչը անկուսակցական Իրինա Չիթչյանն է, Realty ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։ Արմինե Հովհաննիսյան- ԱԴ անդամ, աշխատում է Հ2 հեռուստաընկերությունում` որպես հաղորդավարի ասիստենտ: Ցուցակում հաջորդն է Աննա Օհանյանը-ԱԴ անդամ, Քարեվարդ ՍՊԸ-ի գանձապահը։ Լուսինե Զակալաշվիլի ԱԴ անդամ, Ինտեգրացիա եւ ժողովրդավարության հայկական կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար։ Վերոնիկա Դանիելյանց- ԱԴ անդամ, Վելլա ստուդիայի վաճառքի մենեջեր։ Մարինե Բաղդասարյան-ԱԴ անդամ, չի աշխատում: Սեդա Սաֆարյան-անկուսակցական, մասնագիտությամբ փաստաբան է, Փաստաբանների պալատի անդամ։ Ստյոպա Սաֆարյանի քույրն է։ Էմմա Տանանյան-անկուսակցական, ՀՊՏՀ-ի ֆինանսաբանկային ամբիոնի վարիչ։ Անուշ Լալայան-ԱԴ անդամ, Էդեն սրճարան-փաբի մենեջեր։ Աննա Հովհաննիսյան- ԱԴ անդամ, Բիզնես քոնսալթ ՓԲԸ-ի ավագ մասնագետ։ Սեդա Ղուկասյան
