Մնում եմ ՀՀԿ ղեկավարի դերում. Սերժ Սարգսյան
«Խորհրդարանական կառավարման մոդելն ավելի արդյունավետ է: ՀՀ-ն ցանկալի երկիր կլինի յուրաքանչյուր հայի համար: Ես լիովին համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման մոդելն ավելի արդյունավետ է: Այն ավելի լավ հնարավորություններ է ապահովում պետական կառավարման համար: Այն ավելի լայն հնարավորություններ է տալիս քաղաքացիներին ու քաղաքացիական հասարակությանը մասնակցել երկրի կառավարմանը: Մենք նաև կցանկանայինք ստեղծել պայմաններ, որոնցում մեր քաղաքացիները բողոքի ակցիաներ անցկացնելու ավելի քիչ պատճառներ կունենան», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Եվրանյուսին» տված հարցազրույցում: «Ինչու՞ Սերժ Սարգսյանի անունը չկա իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում:Դա նշանակու՞մ է, որ դուք հեռանում եք քաղաքականությունից», - հարցրել է թղթակիցը: «Դա նշանակում է, որ մենք ի գիտություն ենք ընդունում այն մտահոգությունը, որն արտահայտում է ընդդիմությունը` կապված ընտրական գործընթացում վարչական ռեսուրս կիրառելու հետ: Դա նշանակում է նաև, որ մենք ստեղծում ենք հնարավորություն երիտասարդների համար ինքնարտահայտվել քաղաքականությունում: Արդեն 10 տարի է ես Հանրապետական կուսակցության ղեկավար եմ ու մնում եմ այդ դերում», - պատասխանել է Հայաստանի նախագահը:
