Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան THE PROMISE ֆիլմի երկրորդ թրեյլերը/տեսանյութ/
Արդեն համացանցում է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) հոլիվուդյան ֆիլմի երկրորդ թրեյլերը։ Նշենք, որ ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի այս տարվա ապրիլի 21-ից։ Ֆիլմի ռեժիսորը Թերի Ջորջն է։ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև: Ֆիլմը նկարահանվել է Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ: Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի աշնանը Պորտուգալիայում և Կանարյան կղզիներում: Վերանկարահանումները տեղի են ունեցել Նյու Յորքում մայիսին և ավարտվել 2016 թվականի հունիսին:
