Արամ Մանուկյանը բացառում է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ՀԱԿ-ի հետ, եթե ՀԱԿ-ը ցանկանա իրենց հետ նույն կարգախոսով շարժվել։ Սակայն Հայ ազգային կոնգրես կուսակցությունը բացառում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Բացառվում է որևէ համագործակցություն Հանրապետականի հետ։ Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի տնտեսան ձախողումների, դեմոգրաֆիկ խայտառակ վիճակի պատասխանատուն Հանրապետականն է։ Մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ երկրում ստեղծված վիճակի մեղավորը իշխող կուսակցությունն է: Մենք հակոտնյա կուսակցություններ ենք: Այն, ինչ ծրագիրը, որը կոչվում է «խաղաղության ծրագիր» և մենք առաջարկում ենք, մեր ծրագիրը չէ։ Այդ ծրագիրը Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի սեղանին դրված ծրագիրն է»,-նշեց Մանուկյանը:
