Մենք մեր ձայների տեղը գիտենք. Խաչատուր Քոքոբելյան
«Մեր ցուցակում առաջադրված բոլոր թեկնածուները ազատական են, մենք գաղափարական հիմքի վրա ենք ստեղծվել, մեզ մոտ բոլորը ԵՏՄ- ից դուրս գալը առանցքային խնդիր են համարում, եւ մեր ցուցակում չկա մարդ, որը դեմ է դրան»,- այսօր Հայելի ակումբում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:Ինչպես ասել է՝ իրենք Հայաստանում երկու գլխավոր խնդիր են տեսնում՝ ներդրումները, որը անհնար է իրականացնել առանց տնտեսության, մյուս խնդիրը Արցախն է, այն լուծել անհնար է առանց քաղաքակիրթ աշխարհի: Հարցին, թե ինչպես են գնահատում Իրենց շանսերը՝ Խաչատուր Քոքոբելյանը նշել է. «Շեմը հաղթահարելու հարցը անգամ չենք քննարկում, մենք մեր ձայների տեղը գիտենք: Մենք ի տարբերություն մյուսների չենք ասում, որ փրկիչ ենք, բայց մենք այնպիսի ուղղություն ենք ցույց տալիս, որ կարող է լինել Հայաստանի փրկության ուղին»:
