Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը բարձրացել է վերամբարձ կռունկի վրա և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել
Քիչ առաջ 50-60 տարեկան տղամարդը Երևանում՝ Խանջյան փողոցի վրա գտնվող Jose ակումբի մոտ, բարձրացել է վերամբարձ կռունկի վրա և սպառնում է, որ ինքնասպան կլինի՝ իրեն ցած նետելով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ, ովքեր բանակցություններ են վարում, որպեսզի տղամարդն ինքնասպան չլինի։ Մանրամասները՝ քիչ ուշ։
