Մենք չենք պատրաստվում դատարկ խոստումներ տալ հանրությանը. Վահրամ Բաղդասարյան
,«ՀՀԿ-ն իր ծրագրում չի խոստանում թոշակների և աշխատավարձերի բարձրացում, քանի որ չի պատրաստվում դատարկ խոստումներ տալ հանրությանըԱյն բոլոր քաղաքական գործիչները, որոնք մեկ օրվա կամ ամսվա ընթացքում նշում են, որ կարող են թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել, հանրությունը հասկանում է, որ դրանք նախընտրական խոստումներ են։ Ամեն քաղաքական ուժ իր ոտքը վերմակին համապատասխան պիտի մեկնի:ՀՀԿ-ն չի տալու խոստումներ, որոնք կյանքի չի կոչի», -խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Վահրամ Բաղդասարյանը նաև հորդորեց մնացած քաղաքական ուժերին շարժվել իրենց տեսլականներով և չմոռանալ, որ նրանցից շատերը ժամանակին իշխանության մեջ էին և հիմա միայն մի ցանկություն ունեն՝ մուտք գործել ԱԺ։
