Կարեն Կարապետյանն իմ մրցակիցը չէ.Վահրամ Բաղդասարյան
«Կարեն Կարապետյանն իմ մրցակիցը չէ։ Մենք մի թիմի անդամ ենք և ընդհանուր թիմի համար ենք պայքարում, որևէ խանգարող հանգամանք չեմ տեսնում», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց,որ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի առաջադրումը չի խանգարում իրեն: Հարցին, թե օրերս Կարեն Կարապետյանը նշել էր, որ իշխանության ներկայացուցիչ լինելը կարող է խոչընդոտել իրեն ժողովրդի քվեն ստանալ, քանի որ հանրությունը չի վստահում իշխանություններին՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Նրա միտքն այն է, որ եթե կարծում եք` կան թերություններ, ապա մի ընտրեք իշխանությանը»։
