Քննարկվում է Մարտին Սարգսյանին հարկային պետ նշանակելու հարցը
«Իրատես»-ը գրում է, որ ԱԺ ընտրությունները չսկսված, արդեն խոսում են կառավարությունում և գերատեսչություններում նոր նշանակումների մասին: Ի դեպ, այս ցավը պատել է նաև ժողովրդին: Ըստ թերթի՝ այսօր քննարկվող թեմաներից մեկն էլ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին հարկայինի պետ նշանակելու խոսակցությունն է: Թե այս ասեկոսեները որքանով են հիմնավոր, կարճ ժամանակ անց պարզ կլինի:
