TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։
Ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Զախարովային ասել է, որ Ռուսաստանի կողմից 1921 թվականին ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարումը կանդրադառնա նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, քանի որ այդ պայմանագիրը շոշափում է նաև Ադրբեջանի շահերը։
Ի պատասխան՝ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները և չեն անի որևէ բան, որը կարող է վատթարացնել դրանք. «Ընդհակառակը՝ մենք կկենտրոնանանք նրա վրա, ինչը կարող է բարելավել մեր հարաբերություններն այդ երկրի հետ։ Մեզ շատ բան է կապում բոլոր ոլորտներում»։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը