Ուկրաինայում ադրբեջանցի պաշտոնյա է ձերբակալվել
Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է երկրի ֆիսկալ ծառայության ղեկավար, ծնունդով Ադրբեջանից Ռոման Նասիրովի ձերբկալության մասին՝«գազային գործի» հետաքննության շրջանակներում անցկացված խուզարկության ժամանակ: Վերջինիս ձերբակալության մասին տեղեկատվությունը Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացուցիչը հաստատել է նաև Interfax-ի ուկրաինական ծառայությանը: Նասիրովի փաստաբանները «Ազատություն ռադիոկայան»-ին հայտնել են, որ ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելի ուշ լրագրողները հայտարարել են, որ Նասիրովի դեմ հանցագործություն կատարելու պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա տեղափոխվել է կորդոլոգիական բաժանմունք՝ սրտի կաթվածի կասկածանքով:
