Էջմիածնում ՀՀԿ շտաբից առնետավազք է սկսվել. գլխավոր «առնետը» գեներալ Մանվելի սանիկն է՝ «Կառտոլը»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օրերս ՀՀԿ-ի Էջմիածնի շտաբից առնետավազք է տեղի ունեցել դեպի «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգայինով առաջադրված Հրանտ Դավթյանի շտաբ: «ՉԻ» տեղեկություններով՝ գլխավոր առնետը եղել է «Կառտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի հարևանն ու սանիկն է, ինչպես նաև՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ «Կառտոլի» նկատմամբ որպես պատիժ «անարգանք են սահմանել»:
