«ԼՂ հակամարտությունում ստատուս-քվոն կայուն չէ». Մալենա Մարդ
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է,որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համանախագահների ջանքերը։ «Ստատուս քվոն կայուն չէ։Եվրամիության ներկայացուցիչը Հարավային Կովկասում՝ Հերբերտ Զալբերը, պարբերաբար այցեր է կատարում տարածաշրջան։ Նա պլանավորում է մոտ ժամանակներս այցելել Ադրբեջան»,- հայտնել է Մալենա Մարդը։
